ԿարևորՔաղաքական

Թուրքիան մերժում է Բայդենի Ապրիլի 24-ի ուղերձը

Անկարան մերժում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը, որով նա ճանաչում է Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը: Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն:

«Բառերը չեն կարող փոխել կամ վերաշարադրել պատմությունը: Մենք ոչ մեկից սովորելու բան չունենք մեր անցյալի մասին: Քաղաքական պատեհապաշտությունը խաղաղության և արդարության ամենամեծ դավաճանությունն է: Մենք ամբողջությամբ մերժում ենք այս հայտարարությունը` հիմնված բացառապես պոպուլիզմի վրա»,-Twitter- ում գրել է Չավուշօղլուն:

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ այդ եզրույթը երկու անգամ օգտագործելով իր ապրիլքսանչորսյան ուղերձում:

Ցուցադրել ավելի
Back to top button