ԿարևորՔաղաքական

Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահին

Շնորհակալություն, նախագահ Բայդեն։ Գրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ հրապարակելով տեսանյութը, որտեղ Սարգսյանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ մտերմիկ զրուցում է։

«Հայոց ցեղասպանության ճանաչումը համարձակ և ոգևորիչ քայլ է։ Դա կարևոր է հայ ժողովրդի և ողջ աշխարհում բոլոր նրանց համար, ովքեր արդարություն են փնտրում։ Այն նոր հեռանկարներ է բացում հայ-ամերիկյան հարաբերությունների համար։

Դրա շնորհիվ աշխարհն ավելի լավն է դառնում։

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացը կնպաստի ցեղասպանության՝ որպես մարդկության դեմ ուղղված հանցագործության կանխարգելմանն ու անպատժելիության վերացմանն ամբողջ աշխարհում»,- գրել է նախագահ Սարգսյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button