ԿարևորՔաղաքական

Այս պահին սիրտս հայի սրտի նման է բաբախում. Ֆրանսիայի Սենատի նախագահ

Ես հայ չեմ, ոչ էլ հայկական ծագում ունեմ, սակայն այս պահին սիրտս հայի սրտի նման է բաբախում՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ասաց Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն:

«Աշխարհում քիչ են այս հուշահամալիրին համարժեք վայրերը։ Այստեղ մուտք ես գործում հուզմունքով լի` ծանոթ լինելով կատարվածին, այստեղից հեռանում ես փոխված»,- նշեց Լարշեն:

Ժերար Լարշեն նշեց, որ այստեղ անցյալն արձագանքում է ներկայում:

«Հուշահամալիրը մեզ սովորեցնում է, որ ռազմական գործողությունները, նույնիսկ եթե դրանք հաջող են ընթացել, հաղթանակ չեն բերում: Թող այն հարձակումը, որին վերջերս ենթարկվեցին հայերը, և որն ուղեկցվում էր ատելությամբ, բռնություններով, վայրագություններով, սրբավայրերի պղծմամբ և ավերմամբ, այստեղ գտնի իր պատասխխանը»,- նշեց Սենատի նախագահը:

«1915թ. հետո բազմաթիվ հայեր, որոնք ստիպված էին արտագաղէել, ապաստան գտան Ֆրանսիայում։ Մենք պատկերացնում ենք, թե ինչքան բան է Ֆրանսիան նրանց պարտական։ 20 տարի առաջ Ֆրանսիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, դա տեղի ունեցավ նախագահ Ժակ Շիրակի նախաձեռնությամբ: Այս պատմությունն այսօր մեզ` եվրոպացի ֆրանսիացիներիս ստիպում է, որ երբեք չմոռանանք դա»,- հավելեց Ժերար Լարշեն:

Նա նշեց, որ վաղն առավոտյան Ֆրանսիայում պետք է հիշատակեն նացիստական արտաքսումների զոհերի հիշատակը։ «Բոլորս միասին մենք պետք է հիշենք մարդկային արժանապատվության և ժողովրդավարական արժեքների մասին։ Կեցցե Հայաստանի Հանրապետությունը»,- եզրափակեց Սենատի նախագահը:

Ցուցադրել ավելի
Back to top button