Հայկական հարց

Հայաստանն ու Հունաստանը Թուրքիայի ամենամեծ թշնամիներն են․ «Հայկական հարց»

1912 թվականից սկսած՝ թուրք գրողներն առավել ակտիվորեն են արտահայտել պետական քարոզչամեքենայի տրամադրությունները հայերի նկատմամբ։

Ընդ որում, Առաջին աշխարհամարտի տարիներին այդ երկրում հայերը համարվում էին դավաճաններ։ Ազգայնամոլությանը տուրք տալով՝ հայերի, հույների և մյուս քրիստոնյաների կերպարները թուրք գրականության էջերում ներկայացվել են բացասական երանգներով։

Գրական այս մոտեցումը Թուրքիայում շարունակվել է մինչ 1930-ական թվականները։ Այս շրջանում թուրք գրական ստեղծագործությունների մեջ որևէ անդրադարձ չկար Հայոց ցեղասպանության խնդրին։

Հիշողության ուսումնասիրություններում գոյություն ունի «Սենյակում գտնվող փղի» տեսությունը։ Դրա համաձայն՝ բոլորը գիտեին, որ սենյակում փիղ կար, բայց չէին խոսում փղի մասին, քանի որ արգելված էր։

Թուրքիայում այդ ձևով ձգտում էին մոռացության տալ Հայոց ցեղասպանությունը կամ այն, ինչ կատարվել էր հայերի հետ նրանց բնօրրան հայրենիքում։

Թեմային է անդրադառնում Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության ամբիոնի ասիստենտ, բանասիրական գիտությունների թեկնածու, թուրքագետ Նաիրա Պողոսյանը։ «Հայոց ցեղասպանության թեմայի անդրադարձը թուրք գրականության մեջ»՝ մաս 1-ին։

Back to top button