ԿարևորՀասարակություն

Արարատ Միրզոյանը և Վյաչեսլավ Վոլոդինը պայմանավորվել են հանդիպել Մոսկվայում մայիսի կեսերին

Ապրիլի 23-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի միջև: Այդ մասին տեղեկացնում է ՌԴ Պետդումայի պաշտոնական կայքէջը:

«Վյաչեսլավ Վոլոդինն ու Արարատ Միրզոյանը քննարկել են խորհրդարանական համագործակցության շրջանակում երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր և պայմանավորվել մայիսի կեսերին հանդիպել Մոսկվայում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Back to top button