ԿարևորՀասարակություն

Քվեբեկի Ազգային ժողովը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը հիշատակող բանաձև

Քվեբեկի Ազգային ժողովը ապրիլի 22-ին միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը հիշատակող բանաձև՝ միաժամանակ սատարելով Թուրքիային ռազմական արտադրանքի մատակարարումը կասեցնելու վերաբերյալ Կանադայի կառավարության որոշումը։

«▪️Հիշատակելով Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը՝ Քվեբեկի Ազգային ժողովը վկայակոչում է, որ այն հանգեցրել է 1,5 միլիոն տղամարդկանց, կանանց և երեխաների մահվան:

▪️Այն ցավով արձանագրում է, որ Ցեղասպանության քաղաքական ճանաչումն ամբողջ աշխարհում դեռևս քննարկման առարկա է՝ Թուրքիայի կողմից դրա ժխտման պատճառով,

▪️Հիշեցնում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում հայ ժողովուրդը կրկին արյունալի իրադարձությունների և խոշտանգումների զոհ է դարձել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում:

▪️Առանց վերապահումների սատարում է Կանադայի կառավարության որոշումը՝ Թուրքիային ռազմական արտադրանքի վաճառքի չեղարկման հարցում

▪️Կոչ է անում Քվեբեկի կառավարությանը՝ Ֆրանկոֆոնիայի գագնաթնաժողովին ընդառաջ համախմբել ՖՄԿ-ի (OIF) անդամ երկրներին՝ Հայաստանին իրենց աջակցությունը հայտնելու համար.

▪️Եզրափակելով՝ Ազգային ժողովը իր համերաշխությունն է հայտնում հայ ժողովրդին և ճանաչում է նրանց խաղաղության և անվտանգության մեջ ապրելու իրավունքը՝ պահպանելով լեզուն, մշակույթը և հավատքը»,- ասված է հայտարարությունում:

Ցուցադրել ավելի
Back to top button