ԿարևորՀասարակություն

Վաղուց ուշացած Հայերի ցեղասպանության ճանաչումը կարծես մոտ է. Ս. Փաուեր

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավարի պաշտոնում առաջադրված, ՄԱԿ-ում 2013-17թթ․-ներին ԱՄՆ նախկին դեսպան Սամանտա Փաուերը թվիթերյան իր էջում Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրառում է արել: «Վաղուց ուշացած Հայերի ցեղասպանության ճանաչումը, կարծես մոտ է։ Արժե նշել ԱՄՆ դիվանագետների քաջությունը, ովքեր 1915-ին իրական ժամանակում բացահայտեցին կոտորածները՝ ապարդյուն փորձելով հասնել նրան, որ Վաշինգտոնը օգնի հայ ժողովրդին»:

Ներկայացնելով Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի՝ 1915-ի հուլիսին Վաշինգտոն ուղարկած նամակը, որում ասվում է՝ հայերի հետապնդումները աննախադեպ չափերի են հասնում, Փաուերը գրել է. «1,5 միլիոն հայ սպանվեց։ Հիմա, ավելի քան մեկ դար անց, մասամբ շնորհիվ վավերագրական գրառման և վկաների ցուցմունքների, որոնք պատրաստել են Մորգենթաուի պես անհատներ, ԱՄՆ-ը կարծես վերջապես պատրաստ է ընդունել ճշմարտությունը. Օսմանյան կայսրությունը ցեղասպանություն է իրականացրել հայ ժողովրդի նկատմամբ»։

Ցուցադրել ավելի
Back to top button