ԿարևորՀասարակություն

Հերկուլեսի աշտարակը կլուսավորվի մանուշակագույնով` ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի

Իսպանիայի հյուսիս-արևմուտքում գտնվող  նավահանգստային և առողջարանային  Լա Կորյունա քաղաքն ապրիլի 24-ին  կմիանա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան` Հերկուլեսի հայտնի աշտարակը լուսավորելով մանուշակագույնով: Հռոմեական փարոսը կլուսավորվի 1915 թ.-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայկական կոտորածների զոհերի հիշատակին: Այս մասին տեղեկանում ենք Իսպանիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից:

Ցուցադրել ավելի
Back to top button