Էկոսֆերա

Հանքային տուրիզմ, թե՞ տուրիզմ․ ո՞րը կնախընտրի լոռեցին․ «Էկոսֆերա»

Լոռու մարզում հանք շահագործել ցանկացող ընկերությունն արդեն պայմանագիր ունի կնքված «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության հետ՝ արդյունահանված հումքը կտեղափովի Արարատի ոսկու կորզման ֆաբրիկա։

Օրեր առաջ Լոռու մարզում նախատեսված էր «Լուսաջուր Վենչերզ Ինվեստ» ՍՊԸ-ի կողմից իրականցվող հերթական հանրային լսումը։ Սակայն հանրային ընդվզման արդյունքում՝ «ՀՀ Լոռի մարզի Հանքաձորի հանքային դաշտում 2021-2024 թթ. նախատեսվող երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարման ծրագիր և շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման» հայտի վերաբերյալ քննարկումները չկայացան: Բնակիչները չցանկացան լսել ոչ նոր հանքավայրի և ոչ էլ՝ ուսումնասիրությունների մասին, քանզի աչքի տակ ունեն Ալավերդու, Շնողի ու Թեղուտի օրինակները, ասում է զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչ, «Ռաֆտինգ ին Արմենիա» ընկերության հիմնադիր անդամ Վարդուհի Անանյանը։

«Հանքին այլընտրանքային տարբերակներ շատ կան՝ մասնավորապես կարելի է զարգացնել զբոսաշրջությունը, պոտենցիալը կա»,- ասաց նա։

Պարզվում է, որ տուրիզ փորձում են զարգացնել նաև հանք շահագործելու նպատակ հետապնդող ընկերությունը։ Չեխական ընկերության խորհրդատու Վազգեն Խաչիկյանը հետևյալն ասաց․

«Հանքային տուրիզմը վերջին 35 տարում զարգացող տուրիզմի տեսակ է, որի ժամանակ օգտագործվում են փակ հանքախորշերը։ Դրանք ժամանակին օգտագործվել են արդյունահանման համար, հիմա օգտագործվելու է հանքային տուրիզմի նպատակով»,- ասաց նա և շարունակեց․

«Անվտանգության կանոնների պահպանմամբ՝ հանք հաճախողները կարող են ոչ միայն տեսնել, թե ինչպես են հանքափորերն աշխատում, այլև այնտեղ կարող է գործել համերգասրահներ, ռեստորաններ և այլն»։

Այսուհանդերձ, եթե հեզատություններ իրականացվեն և որի արդյունքում հաստատվի թանկարժեք մետաղների արդյունահանման ենթակա պաշարի առկայությունը, արդյունահանված հումքը , ինչպես պնդեց Խաչիկյանը, Լոռիում չի մշակվելու։

««Լուսաջուր Վենչերզ Ինվեստ» ՍՊԸ-ն պայմանագիր ունի «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության հետ, որպեսզի արդունահանած հումքը տեղափոխեն Արարատի ոսկու կորզման ֆաբրիկա»,- ասաց նա։

Ցուցադրել ավելի
Back to top button