ԿարևորՔաղաքական

Թիմ Լոութենը Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ կներկայացնի Բրիտանիայի խորհրդարան

Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Թիմ Լոութենը Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ է պատրաստել, որը խորհրդարանին է ներկայացվելու մայիսին: Այս մասին նա հայտնել է «Արմենպրես»-ին տրամադրած տեսաուղերձում՝ հույս հայտնելով, որ օրինագիծը աջակցություն կստանա խորհրդարանի երկու պալատներում:

«Ապրիլի 24-ին հազարավոր հայեր ծաղիկներ կխոնարհեն Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիրի անմար կրակի շուրջ՝ ի թիվս ողջ աշխարհում Հայոց ցեղասպանության տարելիցին կազմակերպվող բազմաթիվ միջոցառումների: Այս տարի, սակայն, էմոցիոնալ զգացմունքները՝ կապված օրվա խորհրդի հետ, շատ ավելի ուժեղ են, քանի որ ցավը նախորդ տարվա Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո, որում կարևոր դերակատարում ուներ թուրքական կողմը, չափազանց թարմ է»,- նշել է Լոութենը:

Նա ափսոսանք է հայտնել, որ չի կարողանալու այս տարի ոգեկոչման արարողություններին ներկա գտնվել Երևանում, սակայն ընդգծել է, որ իր հարգանքի տուրքը կմատուցի Լոնդոնում՝ տեղի հայկական համայնքի կողմից կազմակերպվելիք միջոցառմանը:

Ցուցադրել ավելի
Back to top button