ԿարևորՔաղաքական

Բայդենը Էրդողանի հետ զրույցում տարաձայնությունները հաղթահարելու ցանկություն է հայտնել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հետ զրույցում  «ցանկություն է հայտնել հաղթահարել տարաձայնությունները», ՏԱՍՍ-ի փոխանցմամբ հայտնել է Սպիտակ տունը:

Հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ և Թուրքիայի նախագահներ Ջո Բայդենը և Թայիփ Էրդողանը պայմանավորվել են հանդիպել հունիսին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասվում է ուրբաթ օրը Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:

«ԱՄՆ նախագահը հետաքրքրված է կառուցողական հարաբերություններում` լայն համագործակցության և տարաձայնությունների արդյունավետ կարգավորման հետ կապված: Առաջնորդները պայմանավորվեցին հունիսին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում անցկացնել` քննարկելու երկկողմ և տարածաշրջանային հարցերի ողջ շրջանակը»,- ասված է Սպիտակ տակ տարածած հաղորդագրության մեջ։

ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը հինգշաբթի օրը հաստատել է, որ Անկարան պաշտոնական ծանուցագիր է ստացել հինգերորդ սերնդի F-35 կործանիչների արտադրական ծրագրից դուրս մնալու մասին՝ ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի (SAM) գնման պատճառով:

Ավելի վաղ Սպիտակ տունը հաստատել է, որ Բայդենը Ցեղասպանության հիշատակի օրը հանդես կգա հայտարարությամբ։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին հաստատել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարություն կանի Օսմանյան կայսրությունում հայտերի զանգվածային սպանությունների վերաբերյալ, սակայն չի ասել՝ կօգտագործի՞ արդյոք «ցեղասպանություն» եզրույթը:

Ցուցադրել ավելի
Back to top button