ԿարևորՀասարակություն

100-ից ավելի սյունեցի բերման չի ենթարկվել. փոխոստիկանապետ

100-ից ավելի սյունեցի բերման չի ենթարկվել․ եթե չեմ սխալվում՝ 2-3 հոգի են։ Այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյաը։

Նա ապատեղեկատվություն է համարում լուրերը, թե ավելի քան 100 սյունեցի է բերման ենթարկվել:

«Միանշանակ է, որ 100-ից ավելի սյունեցի չի կարող բերման ենթարկվել: Ակնհայտ ապատեղեկատվություն է: Ընդամենն իրականացվում են համապատասխան օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումներ»,- հավելեց Ֆիդանյանը:

Ֆիդանյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի Սյունիք կատարած այցի ընթացքում տեղի ունեցած միջադեպերին, ասաց, որ Սյունիքում տեղի են ունեցել առերևույթ խուլիգանության դեպքեր և ոստիկանությունը ձեռնարկել է համապատասխան միջոցառումներ:

Փոխոստիկանապետի խոսքով՝ Մեղրիի քաղաքապետի մասով առկա է առերևույթ հանցագործության կատարման դեպք, որի կապակցությամբ իրականցվում են միջոցառումներ:

«Մեղրիի համայնքապետն այս պահի դրությամբ չի կալանավորվի, քանի որ որպես խափանման միջոց կալանքն ընտրվում է դատարանի կողմից»,-ասաց նա:

Փոխոստիկանապետը, միաժամանակ հերքեց, թե ոստիկաններով լի ավտոբուսներ են Երևանից Սյունիք գնացել: «Գնացել են այնքան, որքան անհրաժեշտ է հասարակական կարգն ապահովելու համար», — ասաց նա:

Ցուցադրել ավելի
Back to top button