Բիզնես բանաձև

Ազգային արժույթների թվայնացում. ինչո՞ւ են դժգոհում բանկերը․ «Բիզնես բանաձև»

Թվային ազգային արժույթ ունենալու ցանկություն ունեն կենտրոնական բանկերի 60%-ը: Լավատեսները նշում են, որ դրանց միջոցով կմեծանա գործարքների արագությունը, հոռետեսներն էլ բողոքում են, որ մարդիկ կկորցնեն ֆիանանսական գաղտնիության իրավունքը:

Կենտրանական բանկերի կողմից թվային արժույթի թողարկումը անկանխատեսելի հետևանքներ կունենա ավանդական ֆինանսական համակարգի վրա: Առևտրային բանկերը դժգոհում են, որ կկորցնեն իրենց գործարքների մեծ մասը:

Բահամյան կղզիները, Կամբոջան և Չինաստանը մանրածախ նպատակներով օգտագործման համար նախատեսված «ոչ ֆիզիկական արժույթի» մշակման առաջատարներն են: PwC խորհրդատվականը ներակայացրել է նաև մեծածախի գծով առաջատարներին:

Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը ցանկանում է դպրոցական ընթերցանության ցանկից հանել «կապիտալիզմի գաղափարը փառաբանող» գրքերը: Արգելքի ներքո կարող են հայտնվել նաև Microsoft-ի և Apple-ի հիմնադիրների գրքերը:

Համավարակի ընթացքում չվաճառված նավթի մեծ պաշարների սպառումը դրա արժեքի աճ է հրահրել: Նախքան համավարակը նավթի գինը բարելի դիմաց տատանվում էր 60 դոլարի սահմաններում, այժմ այն կարող է 74 դոլարի հասնել:

Back to top button