ԿարևորՀասարակություն

Ֆրանսիայի Սենատի նախագահը Երևանում կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի հրավերով Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն ապրիլի 23-26-ին կայցելի Հայաստան: Նրան կուղեկցեն արտաքին գործերի, պաշտպանության և զինված ուժերի կոմիտեի նախագահ, սենատոր Քրիստիան Կամբոնը, բոլոր քաղաքական խմբերի ղեկավարները, որոնք ստորագրել են անցյալ տարվա նոյեմբերին Սենատի կողմից ընդունված բանաձևը՝ սենատորներ Բրունո Ռետայլոն, Պատրիկ Քանները, Էրվե Մարսելը, Էլիան Ասասին և Գիյոմ Գոնտարը, ինչպես նաև Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ, սենատոր Ժիլբերտ-Լյուկ Դեվինազը: Նրանք կմասնակցեն Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը:

Սենատը 2020 թ. նոյեմբերի 25-ին, ձայների մեծամասնությամբ ընդունեց բանաձև, որով կոչ է արվում կառավարությունը ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ տարածաշրջանում տևական ժամանակ խաղաղություն հաստատելու համար:

2021 թվականին նշվում է նաև Ժակ Շիրակի նախագահության օրոք Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Սենատում 1-ին ընթերցմամբ ընդունված օրենքի 20-ամյակը` 1915 թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին:

Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ կունենա Հանրապետության նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի և արտաքին գործերի նախարարի հետ: Պատվիրակությունը կայցելի նաև Էջմիածին ՝ Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հետ հանդիպելու համար:

«Այցելությունը Հայաստան, մասնավորապես այս տարի, երբ այս երկիրը Ֆրանսիայի բարեկամության և աջակցության վերահաստատման խիստ կարիքն ունի, ինձ թվում էր ակնհայտ», — ասել է Սենատի նախագահ Լարշեն: «Ֆրանսիան չի մոռանում: Նա գիտի այն ամենը, ինչ պարտական է իր քաղաքացիներին, որոնց արմատները հայկական են»:

Ցուցադրել ավելի
Back to top button