Հայագիտակ

Տարածաշրջանի ամենահին տպարաններից մեկն այս տարի նշում է 250-ամյակը․ «Հայագիտակ»

Աստվածաշնչի տարբեր թարգմանություններ կան, այսօր էլ կարելի է հանդիպել Սուրբ գրքի տարբեր հրատարակությունների, որոնցում շատ հաճախ, չի նշվում, թե ով է հրատարակել այն։

Նման կերպ որոշ կրոնական կազմակերպություններ փորձում են իրենց ուսմունքը, այսպես ասենք, փոխանցել մարդկանց՝ շրջանցելով հեղինակային իրավունքի կանոնները։

Հայաստանում Սուրբ գրքի հրատարակությունը Հայաստանի աստվածաշնչյան ընկերության եւ Մայր աթոռի համագործակցությամբ է իրականացվում։

Միաժամանակ, Էջմիածինն արդեն 250 տարի իր տպարանում է տպագրում հիմնականում հոգեւոր գրականություն։ Սիմեոն Երեւանցի կաթողիկոսի ջանքերով 1771 թվականին բացվում է մեր տարածաշրջանի ամենահին տպարաններից մեկը։ Ու մինչեւ այսօր էլ, այնտեղ գրքի կազմման շատ աշխատանքներ ձեռքով են արվում։ Ու պատահական չէ, որ այդ գրքերն ավելի ամուր են եւ անընդհատ թերթելիս՝ մասերի չեն բաժանվում։

Ցուցադրել ավելի
Back to top button