ԿարևորՀասարակություն

«Հայաստան» հիմնադրամը հանձն է առել Արցախի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի վերանորոգումը

Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնն իր տեսակով միակն է Արցախում: Այն հիմնադրվել է 1998 թվականին բարոնուհի, Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ և նախկին փոխխոսնակ Քերոլայն Քոքսի նախաձեռնությամբ: 23 տարի շարունակ կենտրոնը վերականգնողական բուժում է իրականացնում հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ նպաստելով նրանց ինքնուրույնությանը, անկախությանը, հասարակությանը ինտեգրվելուն և կյանքի որակի բարելավմանը:

Շուրջ 3 ամիս է, ինչ կենտրոնը վերականգնողական բուժում է իրականացնում նաև Արցախյան վերջին պատերազմում վիրավորված զինծառայողների համար: Կարևորելով ռազմավարական նշանակություն ունեցող այս կենտրոնի գործունեությունը և հաշվի առնելով կենտրոնի արդիականացման խնդիրը՝ «Հայաստան» hիմնադրամն ապահովել է այն մեծաքանակ բժշկական պարագաներով և հանձն առել կենտրոնի վերանորոգումը, հայտնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից: 

Ցուցադրել ավելի
Back to top button