ԿարևորՀասարակություն

Կառավարությունը պահուստային ֆոնդից Արցախին կտրամադրի 4 մլրդ 67 մլն դրամ

Կառավարության որոշմամբ, պահուստային ֆոնդից Արցախին կտրամադրվի 4 մլրդ 67 մլն դրամ որպես դրամաշնորհ՝ տեղեկացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:

Նախարարի խոսքով՝ գումարն ուղղվելու է Արցախի բնակչության կողմից սպառված գազի և էլեկտրաէներգիայի, կապի ծախսերի, ինչպես նաև ռեզիդենտ և ոչ պետական կազմակերպությունների վարձու աշխատողների աշխատավարձի և եկամտային հարկի վերադարձի ֆինանսավորմանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ եթե հաշվի առնենք նաև այսօր Կառավարության մեկ այլ որոշմամբ ընդունված՝ 10 միլիարդ դրամի հատկացումը, «Նոյեմբերից մինչ օրս Արցախի հետ կապված ծրագրերի իրականացման համար արվում է շուրջ 50 միլիարդի հատկացում»,- նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խոսքով՝ Արցախի համար նախատեսված ընթացիկ ծրագրերով մինչ օրս հաստատված միջոցառումների իրականացման գումարի ընդհանուր ծավաը կկազմի մոտավորապես 74 միլիարդ:

Ցուցադրել ավելի
Back to top button