ԿարևորՀասարակություն

«Ի հիշատակ» մեր պատմական հայրենիքի կամ անցավորաց. ֆլեշմոբ

Ապրիլի 24-ին ընդառաջ՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն առաջարկում է նվիրաբերել գումար «Ի հիշատակ» մեր պատմական հայրենիքի կամ անցավորաց։

Նշված էլեկտրոնային հասցեով Հիմնադրամը կուղարկի հավաստագիր որպես հաստատում նվիրաբերության։ Առաջարկվում է ներբեռնել այն սոցիալական կայքեր՝ քաջալերելով ընկերներին միանալ «Ի հիշատակ» նվիրաբերությանը։  

«Խորհրդանշական կլինի կարդալ մեր պատմական հայրենիքի քաղաքների, գյուղերի, մարզերի անունները «Ի հիշատակ» հավաստագրում։ Նաև յուրաքանչյուր նվիրաբերողի համար առիթ կլինի հետամուտ լինելու իր արմատներին, հիշելու հարազատներին, ովքեր վերապրել են Ցեղասպանությունը կամ նահատակվել այդ օրերին»,- նշված է հաղորդագրությունում։

Կատարեք «Ի հիշատակ» նվիրաբերություն՝ լրացնելով բաց թողնված դաշտերը։ «Ձեր ուղերձը» դաշտում կարող եք գրել Ձեր պապենական քաղաքի, գյուղի անունը (օրինակ «Ի հիշատակ Արևմտյան Հայաստանի Եդեսիա քաղաքի», տեքստը կարող եք շարունակել), իմացեք, որ այն երևալու է հավաստագրում։ 

«Ի հիշատակ ում եք կատարում նվիրաբերությունը» դաշտում առաջարկում ենք գրել Ձեր տոհմի ազգանունը՝ օրինակ «Պետրոսյան ընտանիք»։ 

Ձեր նվիրաբերությունը կտրամադրվի կյանքը կամ առողջությունը հայրենիքի համար զոհաբերած զինվորին կամ նրա ընտանիքին։

Ցուցադրել ավելի
Back to top button