ԿարևորՀասարակություն

ԱՀ ոստիկանությունը՝ Ստեփանակերտում կրակոցների մասին

Ապրիլի 21-ին Ստեփանակերտ քաղաքի Վ. Վաղարշյան 13 բն. 46 հասցեից Խ.Մ.-ն (ծնված 1984թ.) ոստիկանություն է դիմել, որ ապրիլի 20-ին ժամը 15:00-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում ինքնաձիգով կրակ է արձակվել իր տան ուղղությամբ, ինչի հետևանքով վնասել է տան թիթեղապատ տանիքը, հատակը և առաստաղը:Դեպքի վայր է մեկնել ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության համակարգի հետաքննության բաժանմունքի հետաքննիչը:Պարզվել է, որ նշված բնակարանի ուղղությամբ կրակել են 7.62 տրամաչափի զինատեսակից (գնդացիր կամ AK-47):Կրակելու պահին տանը եղել է Խ.Մ.-ն իր 2 անչափահաս տղաների հետ: Բարեբախտաբար ոչ ոք չի տուժել:Այս պահին ԱՀ ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում գործի հետագա ընթացքը որոշելու համար:Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության քաղաքային վարչությունը:

Սոցիալական ցանցերում շրջանառվող Ասկերանի շրջանի Շոշ և Մխիթարաշեն գյուղերի, ինչպես նաև Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի ուղղությամբ հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ ևս նախարարությունը նյութեր ու փաստեր է հավաքում՝ ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը ներկայացնելու համար:

Ցուցադրել ավելի
Back to top button