ԿարևորՀասարակություն

Ակցիայի մասնակիցներից 14 անձ բերման է ենթարկվել ոստիկանության տարածքային բաժիններ

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել Գլխավոր դատախազության շենքի մոտ այսօր տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:

«Այսօր երեկոյան Գլխավոր դատախազության շենքի մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ որոշ մասնակիցներ հնչեցրել են հայհոյանքներ, տարբեր իրեր են նետել Գլխավոր դատախազության շենքի ուղղությամբ և փորձել ներխուժել շենք։ Ոստիկանները կանխել են ներխուժումը, ինչից հետո ոստիկանների ու ակցիայի մասնակիցների միջև տեղի է ունեցել ընդհարում։ Ընդհարման պահին ոստիկանության զորքերի ծառայողներից մեկի ինքնազգացողությունը վատացել է։ Նա տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Տեղեկացնենք նաև, որ ակցիայի մասնակիցներից 14 անձ բերման են ենթարկվել ոստիկանության տարածքային բաժիններ»,- ասված է հաղորդագրությունում։

Ցուցադրել ավելի
Back to top button