Վերնատուն

Ինչպես ապրել ռումբերի տակ և սովորել արտասանել «ապագա» բառը․ «Վերնատուն»

Գերմանացի գրող, Նոբելյան մրցանակակիր Հայնրիխ Բյոլն իր «Ֆրանկֆուրտյան դասախոսություններ» էսսեում գրում է․ «Հայրենի՞ք։ Ինչպիսի հարց։ Կարծում եմ, ինչ-որ մեկը, որ Օսվենցիմից հետո ապրում է ռումբերի տակ և պարտավորվում է սովորել արտասանել «ապագա» բառը, պետք է նախ ոտքերի տակ հուսալի հող ունենա»։

Հայնրիխ Բյոլի «Մարդկային էսթետիկա» էսսեների գրքում խոսվում է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գերմանական հասարակության ճգնաժամի մասին․ ոտքի տակ ամուր հող ունենալու, գրական նոր լեզու գտնելու, գավառական և հպատակ չլինելու, քաղաքացիական դիրքորոշում ունենալու, գրողի քաղաքական ու հասարակական դերի ու պատասխանատվության, մարդ լինելու և մնալու և այլ կարևոր թեմաների մասին , որոնք մեզ համար այսօր ավելի քան արդիական են։

Ինչո՞ւ է Հայնրիխ Բյոլի քաղաքական էսսեներն արդիական և ինչո՞ւ է կարևոր դրանց հանրայնացումը։ Զրույց Հայնրիխ Բյոլ հիմնադրամի երևանյան գրասենյակի ծրագրերի համակարգող, մշակութային մարդաբան էվիյա Հովհաննիսյանի հետ։

Back to top button