ԿարևորՀասարակություն

Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Ալիեւի խոսքերը

Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան հայտարարել է, որ Զանգեզուրի միջանցքի մասին երկրի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերում Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնալիք չկա: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

Երեքշաբթի օրը Ալիևը սպառնացել էր, որ «Զանգեզուրի միջանցքը կիրականացնեն՝  ուզի Հայաստանը, թե ոչ, եթե Հայաստանը ցանկանա, ավելի հեշտ կլուծեն այս հարցը, եթե չի ցանկանա, դա կլուծեն ուժով»։ Հայաստանի արտգործնախարարությունը Ալիևի հայտարարությունները և Զանգեզուրի միջանցքի հիմնախնդրի ուժային լուծման հնարավորությունը որակել է ոտնձգություն երկրի տարածքային ամբողջականության դեմ:

«Ապրիլի 20-ին կայացած հարցազրույցում Ադրբեջանի նախագահը խոսել է Հայաստանում Ադրբեջանի դեմ հնարավոր ռևանշիզմի և մեր տարածքային ամբողջականությանը հնարավոր սպառնալիքների մասին, քանի որ դա ազգային անվտանգության խնդիր է»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ-ը ներկայացուցիչը։

«Սա սպառնալիք չէ Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ինչպես պնդում է ՀՀ ԱԳՆ-ն, այլ մեր վճռականության ցուցանիշն է` պատասխանել Հայաստանից Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում տարածքային ամբողջականության ցանկացած սպառնալիքին», — ասել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը, հավելելով, թե Ալիևը նաև ասել է, որ «Ադրբեջանը պատրաստ է համագործակցության»։
 

Back to top button