ԿարևորՀասարակություն

Վարչապետը հանձնարարել է Ոստիկանության եւ ԱԱԾ պետերին անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկել այսօր տեղի ունեցածի կապակցությամբ

Սյունիքի մարզպետարանում անցկացրել ենք խորհրդակցություն՝ տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով նաև տեսանյութ:

«Անդրադարձել եմ 44-օրյա պատերազմի հետևանքով Սյունիքում ստեղծված իրավիճակին, կառավարության ձեռնարկած միջոցառումներին, սահմանային անվտանգության ապահովմանը, ինչպես նաև այսօր Ագարակում և Մեղրիում տեղի ունեցածին»,- տեղեկացրել է վարչապետ Փաշինյանը:

Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանն էլ ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ «խոսքի ավարտին վարչապետը հանձնարարել է Ոստիկանության եւ ԱԱԾ պետերին անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկել այսօր տեղի ունեցածի կապակցությամբ»։

Ավելի վաղ Մանե Գևորգյանը գրել էր, որ Ագարակում և Մեղրիում տեղի ունեցածը հայտնի շրջանակների կողմից կազմակերպված գործողություններ են։

Վարչապետը երեկվանից Սյունիքում է։ Փաշինյանի այցն ուղեկցվել է բողոքի ակցիաներով։  Վարչապետի այցի մասին նախապես չէր հայտարարվել։

Փաշինյանը երեկ եղել է պատերազմից հետո սահմանային ճշտումների արդյունքում սահմանամերձ դարձած Շուռնուխում։  

Ցուցադրել ավելի
Back to top button