ԿարևորՔաղաքական

Հայաստանը պաշտոնապես ստանձնեց ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի նախագահությունը

Ապրիլի 21-ին Հայաստանը պաշտոնապես ստանձնեց ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի (ԱՀՖ) նախագահությունը։ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Հայաստանի նախագահությունն անցնելու է «Վստահության վերականգնումը ռազմաքաղաքական հանձնառությունների իրականացման միջոցով» կարգախոսի ներքո։ Նախագահության առաջնայնություններն են՝ 

  • Միջազգային մարդասիրական իրավունքը
  • Ահաբեկչության դեմ պայքարը
  • Սպառազինությունների վերահսկումը, զինաթափումը և չտարածումը, ինչպես նաև վստահության և անվտանգության կառուցման միջոցները
  • Կանայք, խաղաղությունը և անվտանգությունը։
Ցուցադրել ավելի
Back to top button