ԿարևորՀասարակություն

Համացանցի քաղաքապետը. նոր գրքեր Հայաստանի ազգային գրադարանում

Համացանցի քաղաքապետ. այս անվամբ է հայտնի Ալեքսիս Օհանյանը: 2019 թվականին «Կարապ» ընկերությունն առաջին անգամ բացառիկ հեղինակային իրավունքով հայերեն է թարգմանել գործարար, ակտիվիստ Reddit կայքի և Initialized capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի «Առանց թույլտվության. այն մասին, թե ինչպես է 21-րդ դարը կերտվելու, այլ ոչ թե կառավարելու» բեսթսելերը: Այն թարգմանել է Աննա Միրզոյանը:

Գրքում հեղինակը ներկայացնում է իր հաջողության ուղին՝ մանկությունից մինչև Reddit-ի հիմնադրումը և հաջորդող իրադարձությունները, հորդորում ընթերցողին չսպասել ոչեւէ մեկի թույլտվությանը եւ անցնել գործի:

«…Հուսով եմ՝ ունես այդ համոզմունքը: Նաև հուսով եմ /և ինչն ավելի կարեւոր է/՝ որևէ լավ բանի կծառայեցնես այդ համոզմունքը: Պատմիր դրա մասին, փոխանցիր այս գիրքը նրան, ով կարդալու կարիք ունի, իրազեկիր քեզ ծառայող քաղաքական գործիչներին և ստեղծիր մի բան, որը մարդկանց դուր կգա:Սկսիր:Խնդրում եմ:Ինչի՞ն ես սպասում: Թույլտվությա՞ն»,- գրում է գրքի վերջում Ալեքսիսը:

Ցուցադրել ավելի
Back to top button