ԿարևորՀասարակություն

Խոսքի ազատությունը Հայաստանում՝ տարերային ու բևեռացված

Բազմազան, բայց դեռևս` ոչ անկախ. Հայաստանի մամուլին այսպիսի բնութագրում է տալիս Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունը՝   գնահատելով մամուլի ազատությունն աշխարհում 2021 թվականին: Կազմակերպության գնահատմամբ՝ մամուլի ազատության մակարդակով Հայաստանն աշխարհի 180 երկրների մեջ 63-րդն է։ Նախորդ տարվա համեմատ մեր երկիրը նահանջել է երկու հորիզոնականով։ Տարածաշրջանի երկրներից, սակայն,  Հայաստանը զիջում է միայն Վրաստանին, որն աղյուսակում  60-րդն է: Ադրբեջանը 167-րդ տեղում է, Թուրքիան՝ 153-րդում:

Հարցազրույց Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանի հետ

Ըստ զեկույցի՝ Հայաստանում լրատվամիջոցներն ավելի բազմազան են դարձել 2018 թ-ից հետո, սակայն նոր իշխանություններին այդպես էլ չի հաջողվել նվազեցնել լրատվամիջոցների բևեռացումը:

Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանի գնահատմամբ՝ սանդղակում Հայաստանի  նահանջը նաև  մեդիաոլորտում իրականացվող պետական քաղաքականության հետևանք է։ Ոլորտին վերաբերող  նախաձեռնությունները չեն քննարկվում մասնագիտական, փորձագիտական շրջանակներում, ինչի հետևանքով  ոլորտում ոչ թե համակարգային բարեփոխումներ ունենք, այլ իրավիճակային ու վիճելի լուծումներ։ 

Ըստ Նավասարդյանի՝  Հայաստանում խոսքի ազատությունը տարերային է,  քաղաքականացված, իսկ ոլորտում իրականացվող

կարգավորումները փաստում են՝ պետությունը պաշտպանվում է տեղեկատվական այն միջավայրից, որն անբարենպաստ է համարում։

Դասակարգման աղյուսակում ամենաազատ մամուլ ունեցող երկրների հնգյակում Նորվեգիան, Ֆինլանդիան, Շվեդիան, Դանիան և Կոստա Ռիկան են, իսկ ամենավատ ցուցանիշներն ունեն Էրիթրիան (180), Հյուսիսային Կորեան (179), Թուրքմենստանը (178), Չինաստանն (177) ու Ջիբութին  (176):

Ցուցադրել ավելի
Back to top button