ԿարևորՄիջազգային

Ինդոնեզիայում 53 նավաստիներով սուզանավ է անհետացել

Ինդոնեզիայում՝ Բալի կղզու ափերի մոտ, 53 նավաստիներով սուզանավ է անհետացել, գրում է Reuters-ը՝ հղում անելով երկրի զինված ուժերի հրամանատար Հադի Չախյանտոյին:

Գերմանիայում պատրաստված KRI Nanggala-402 սուզանավը զորավարժություններ էր անցկացնում, սակայն չի կարողացել հայտնել արդյունքների մասին:

Ինդոնեզիայի իշխանություններն օգնություն են խնդրել Ավստրալիայի եւ Սինգապուրի պաշտպանության նախարարություններից։

Ցուցադրել ավելի
Back to top button