

Եթե Հայաստանը Անդրկովկասյան Հանրապետություն ձևավորելու փոխարեն ընդգրկվեր Խորհրդային Ռուսաստանի կազմում, գուցե հնարավոր դառնար Արևմտյան Հայաստանի հարցի լուծումը նաև հենց Թուրքահայաստանի մասին հրովարտակի օգնությամբ։
Պատմագիտական այս մոտեցման համաձայն՝ նման պայմաններում արևմտահայությունը, ինքնորոշման իրավունքով, կարող էր ստանալ ինքնավարություն կամ հասնել նույնիսկ անկախության։
Խորհրդային իշխանությունը, սակայն, ցանկանու՞մ էր դա։ Թեմային է անդրադառնում ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիլիթ Հովհաննիսյանը: «Թուրքահայաստանի մասին դեկրետը»՝ մաս 4-րդ։