Հայկական հարց

Բոլշևիկները Թուրքահայաստանի խնդիրը դիտարկում էին որպես առանձին միջազգային հարց․ «Հայկական հարց»

Պատմաքաղաքական հանգամանքները, սակայն, հակասություններ առաջացրեցին նրանց վարած այդ քաղաքականության մեջ:

1917 թվականի դեկտեմբերի 3-ին տարածված կոչով խորհրդային իշխանությունները հայտարարում էին, թե պատռելու էին Թուրքիան բաժանելու և նրանից Հայաստանը խլելու մասին պայամանագիրը:

Սա դեմ էր Թուրքահայաստանի մասին դեկրետի գաղափարին և կանխորոշում էր նաև հետագա իրադարձություններն Արևմտյան Հայաստանում և Անդրկովկասում:

Խորհրդային կառավարությունն անում էր Թուրքահայաստանի մասին դեկրետին հակառակ քայլեր, որոնց հետևանքով դրա իրագործումն անհնարին դարձավ:

Թեմային է անդրադառնում Խաչատուր Աբովյանի անվան Երևանի պետական մանկավարժական համալսարանի համաշխարհային պատմության և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանը: «Թուրքահայաստանի մասին դեկրետը»՝ մաս 3-րդ:

Ցուցադրել ավելի
Back to top button