ԿարևորՀասարակություն

Անմահացավ` առաջնորդելով զորքը․ գտնվել է փոխգնդապետ Արթուր Հակոբյանի աճյունը

հայտնաբերվել է զոհված փոխգնդապետ Արթուր Հակոբյանի աճյունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՊՆ «Զինուժ» հաղորդման լրագրող Դավիթ Դավթյանը։

«Գտանք: Անդարձ կորցրինք: Հերոսին: Զոհվեց առանց նահանջի: Անմահացավ` առաջնորդելով զորքին: Պահն է վերջին հրաժեշտի: Մեր ավագ ընկերոջը, մեր լավագույն սպային: Փառք եւ պատիվ քեզ, Հակոբյան ջան»,- գրել է Դավթյանն ու տեղեկացրել, որ Արթուր Հակոբյանի հոգեհանգիստը կկայանա հինգշաբթի՝ ապրիլի 22-ին, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում:

Արթուրը հանրությանը հայտնի է ՊՆ «Զինուժ» մեդիայի պատրաստած ռեպորտաժներից։

Ցուցադրել ավելի
Back to top button