Մասնագիտություն

Ցեղասպանություններն ուսումնասիրող գիտնականը․ «Մասնագիտություն»

Մարդկության դեմ կատարված սարսափելի ոճիր, աղետ, ծանրագույն հանցագործություն, որի անունն է ցեղասպանություն: Չարիք, որի նպատակն ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խմբի լրիվ կամ մասնակի ոչնչացումն է, և որքան էլ սարսափելի է, բայց ժամանակակից աշխարհում ցեղասպանությունները շարունակվում են ու հաճախ մնում անպատիժ:

Հետևաբար գիտակ և բազմակողմանի զարգացած ցեղասպանագետների կարիքը մեծ է: Ցեղասպանագիտությունը համեմատաբար ավելի երիտասարդ գիտություն է։ Երևանի պետական համալսարանի հայագիտական հետազոտությունների ինստիտուտի «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագիրը պատրաստում է որակյալ մասնագետներ, որոնք ուսումնառության ընթացքում խորությամբ ուսումնասիրում են ցեղասպանությունների պատմական, սոցիոլոգիական, հոգեբանական, քաղաքագիտական և իրավական դաշտերը:

Աշխատատար, մեծ նվիրում և պայքար պահանջող մասնագիտություն է ցեղասպանագիտությունը, որին պետք է նվիրվել ողջ էությամբ: Զրույց ցեղասպանագետ, պատմական գիտությունների թեկնածու Ռոբերտ Սուքիասյանի և ցեղասպանագետ, ասպիրանտ Նելլի Աբրահամյանի հետ:

Back to top button