Սպասում

«Լյա՞վ չես դու»․ երջանկության գաղտնաբառը. «Սպասում»

Հոգեբան Մեգի Միզրաչի-Յայլոյանը ապրել և սովորել է Փարիզում, ԱՄՆ-ում, կանադական Վանկուվերում, Երուսաղեմում, տիրապետում է հինգ լեզվի: Հայաստան է եկել, երբ հեռավորության վրա սկսված նամակագրությունը վերածվեց սիրո ու որոշեց կյանքը կապել սպայի հետ:

Դժվար է սպայի կին լինելը, բայց Մեգին ասում է, որ ամուսինը՝ հրամանատար Վահան Յայլոյանը, այն միակն է, որին կընտրեր հազար անգամ: Պատերազմի ժամանակ արդեն վեց ամիս է Հադրութում էին, քանի որ հրամանատարն այնտեղ զինվորական ծառայության էր։

Սեպտեմբերի 29-ին հեռախոսակապով հայտարարեցին, որ Վահան Յայլոյանը զոհվել է: Ասում է՝ լուրը սառնասրտությամբ ընդունեց, բայց չհավատաց: Մի քանի ժամ անց լուրը հերքվեց, սակայն հիմա էլ դրան չէր հավատում: Խնդրեց, որ հեռախոսակապի միջոցով գոնե ձայնը լսի ու միայն այն ժամանակ, երբ լսափողից այն կողմ անծանոթ թվացող, խզված ձայնն ասաց. «Լյա՞վ չես դու»,- Մեգին հասկացավ, որ Աստված չափազանց շռայլ էր գտնվել իր հանդեպ ու փրկել ամուսնու կյանքը:

Իսկ այդ արտահայտությունն իրենց գաղտնաբառն էր, որ մնացել էր Տավուշում անցկացրած տարիներից, գաղնտաբառ, որ մեկ րոպեում երջանկացրեց սպասող կնոջը:

Back to top button