ԿարևորՀասարակություն

Դրանք շատ տհաճ պատկերներ էին. Նիդեռլանդների ԱԳ նախարարը՝ Բաքվի «պուրակի» մասին

Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը, պատասխանելով Նիդեռլանդների խորհրդարանի պատգամավոր Ռայմոնդ Դե Ռունի Բաքվում բացված «պուրակի» մասին հարցին, որտեղ հայ զինվորների սաղավարտների ֆոնին լուսանկարվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, նշել է, որ դրանք տհաճ պատկերներ են:

«Պարոն Դե Ռունը խնդրեց արձագանքել Ադրբեջանի նախագահի՝ հայերի, հնարավոր է, մահացած հայերի սաղավարտների հետ լուսանկարներին: Դրանք շատ տհաճ պատկերներ են: Ավելի վաղ ես արդեն այս հակամարտության վերաբերյալ հայտարարել եմ, որ կողմերին կոչ եմ անում լուծմանը հասնել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների միջոցով և զերծ մնալ վարքագծից, որն անհնարին կդարձնի վերջնական որոշումը»,- ասել է նախարարը:

Back to top button