Արմատներ

«Վերապրած» մեղեդիներ․ «Արմատներ»

Հայ ժողովրդական բանավոր ստեղծագործության կրողների մի մասը սփռվեց աշխարհով մեկ, մի մասը հասավ խորհրդային Հայաստան, մի մասը մնաց իր բնօրրանում։

Մինչև այսօր էլ այդ մշակույթը կրողների սերունդներն ապրում են իրենց բնօրրանում և դեռ ինչ-որ չափով, ինչ-որ ձևով պահպանում են այն, ինչ դեռ հնարավոր է պահպանել:

Դրանք ոչ միայն ամբողջությամբ կամ մասամբ պահպանված շինություններն ու կենցաղային իրերն են, այլև երգեցիկ նմուշներն ու պարերը՝ որոշ չափով ձևախեղված, այլ լեզուներով՝ որպես այլ ազգի, այլ մշակույթի դրսևորում։

Բայց մենք մերը լավ ենք ճանաչում, ցավոք այս ասելով նկատի ունեմ միայն մասնագետներին, որովհետև ոչ մասնագետին պարզապես հայտնի ու հասկանալի չէ:

Ցեղասպանությունը վերապրածներն ու նրանց սերունդներն իրենց հետ աշխարհի ամենահեռավոր ափերը, ամենաանհավանական անկյուններն են հասցրել իրենց տոհմի ու գավառի երգերը, որ անվանել ենք վերապրած ու փրկված մեղեդիներ:

Ցուցադրել ավելի
Back to top button