ԿարևորՀասարակություն

Սևանում ԵՄ աջակցությամբ բացվել է «Բոհեմ» արվեստանոց-թեյարան

Սևան քաղաքում գտնվող «Բոհեմ» արվեստանոց-թեյարանը Գոհար Մնացականյանի տասը տարվա երազանքն էր, որը իրականություն է դարձել Եվրոպական միության աջակցությամբ։

«Մեր արվեստանոց-թեյարանը հիմնադրվել է Եվրոպական միության կողմից տրամադրված դրամաշնորհի արդյունքում։ ԵՄ-ն մեր կողքին է եղել, երբ կատարում էինք մեր առաջին քայլերը։ Հետագայում ընդլայնվել ենք EU4Women նախաձեռնության աջակցությամբ, երբ մշակում էինք մեր ծառայությունները և հատկապես մշակութային բաղադրիչը։ Այսինքն, Եվրոպական միությունը մեզ աջակցել է առնվազն երկու անգամ»,- ասում է Գոհարը։«Մեր այցելուներին՝ այդ թվում և Սևան համայնքի բնակիչներին, թեյարանը մշակութային միջավայրում գտնվելու հնարավորություն է տալիս։ Ժամանակ առ ժամանակ ունենում ենք նաև արվեստի տարբեր ճյուղերի վարպետաց դասեր»։

Գոհարը նշում է, որ Եվրոպական միության աջակցությունը զգալի նշանակություն է ունեցել բիզնեսի ստեղծման ու կայացման գործում․ «Սևանում թեյարանը ռիսկային բիզնես է, քանի որ բազմաթիվ նմանատիպ բիզնեսներ են բացվել և շուտ փակվել։ Թեյարան հիմնելուց բացի մենք նաև պիտի մշակույթ փոխեինք մեր համայնքում, ու դա ժամանակ է պահանջում։ ԵՄ ֆինանսական աջակցության շնորհիվ մեզ տրվեց այդ հնարավորությունը, որ կայանանք, ու մշակույթը մտնի մեր համայնքի կյանք»։

«Եվրոպական միությունն օգնել է մեզ, որ համալրվենք թե նյութատեխնիկական առումով, թե հանրայնացման, քանի որ մեր մասին շատ են պատմում տարբեր առիթներով, ինչն ավելի ճանաչելի է դարձնում մեզ։ Եվրոպական միությունը մեծապես նպաստել է մեր բիզնեսի զարգացմանը և օգնել է կարճ ժամանակում հաջողությունների հասնել»,- հավելում է Գոհարը։

Ցուցադրել ավելի
Back to top button