Կարևոր

Ջերմուկում սպասվում են աննախադեպ ներդրումներ

Ջերմուկը Հայաստանի ամենապահանջված զբոսաշրջային ուղղություններից է, սակայն այստեղ ևս ենթակառուցվածքների արդիականացման անհրաժեշտություն կա։ Այս նպատակին միտված` պետության քայլերը երկար սպասեցնել չեն տա։

Ինչպես հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, Ջերմուկում սպասվում են աննախադեպ ներդրումներ։

Մասնավորապես` նախատեսվում է

-Շահումյան փողոցի բարեկարգում

-Գնդեվանքի քայլարշավային արահետի բարեկարգում

-Ջրվեժի ճեմուղու բարեկարգում

-Ըմպելասրահի, ճեմուղիների եվ շուկայի բարեկարգում

-Եղնիկի դիտահրապարակի կառուցում

-Մաշտոցի փողոցի հիմնանորոգում

Այս բոլոր աշխատանքների արժեքը միասին՝ նախնական գնահատմամբ կկազմի շուրջ 3 միլիարդ դրամ։ Աշխատանքները կիրականացվեն «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» շրջանակներում՝ ՏԿԵՆ ՀՏԶՀ միջոցով, Հայաստանի կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսական միջոցներով։

Ծրագիրը համակարգվում է Էկոնոմիկայի նախարարության կողմից։

Ցուցադրել ավելի
Back to top button