ԿարևորՀասարակություն

Պետությունը կփոխհատուցի անշարժ գույքի ձեռքբերման կանխավճարի ապահովագրության վճարը

Պետությունը կփոխհատուցի անշարժ գույքի ձեռքբերման կանխավճարի ապահովագրության վճարը։ Կառավարությունը ներկայացրել է «Երեխա ունեցող ընտանիքների բնակապահովության պետական ծրագրի» երկրորդ բաղադրիչի պայմանները: 

Աջակցությունից օգտվողները կստանան անշարժ գույքի ձեռքբերման տարեկան ապահովագրական վճարի 90%-ը, բայց ոչ ավելի, քան տարեկան 180 հազար դրամ։ 

Ծրագրի շահառու են այն ընտանիքները, որոնք ունեն առնվազն 1 անչափահաս երեխա, և որոնց հիփոթեքային վարկը տրամադրվել է 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո։

Ցուցադրել ավելի
Back to top button