Դպրություն

Ո՞վ է կրթության որակի երաշխավորը․ «Դպրություն»

Բարձրագույն կրթությունը հանրային ծառայություն է և հանրության առաջ ԲՈւՀ-ը պատասխանատու է: Կրթության որակը պետք է ստուգման արտաքին մեխանիզմներ ունենա: Հայաստանում դա հավատարմագրումն է:

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի իրավական հարցերով ռեկտորի խորհրդական Իզաբել Աբգարյան․ ՀՀ Սահմանադրական դատարանի 2011թ․-ի որոշմամբ՝ կենսաբանական տարիքը մարդու մասնագիտական ունակությունների և հմտությունների վրա չի կարող ներգործել, մարդու աշխատանք ընտրելու իրավունքը չի կարող սահմանափակվել՝ ելնելով տարիքից:

Ըստ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի՝ մարդկային ռեսուրսի մի ամբողջ սեգմենտ դուրս է մղվելու արհեստականորեն: Գիտության երիտասարդացումը արվում է կացնային եղանակով, ինչը սխալ է․ Ո՞րն է կրթության և գիտության զարգացման հեռահար նպատակը

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար, տ.գ.թ., դոցենտ Ռուբեն Աղգաշյան․ Խորհրդային տարիներին ոչ մի «հոգաբարձուների խորհուրդ» հասկացողություն չկար, ԲՈւՀ-ի ռեկտորը նշանակվում էր պետության կողմից և բացարձակ ինքնավարություն չունեին, միթե՞ այն ժամանակ մեր բուհերը ավելի վատն էին, քան՝ հիմա: Այսօր, բնականաբար, լինելով բուհ-ի անդամ, կուզենամ մաքսիմալ ինքնավարություն ունենանք, բայց այդ ինքնավարությունը հիմնված լինի հստակ, նորմալ պետական ֆինանսավորմամբ և այլն, հակառակ դեպքում՝ պարզապես մենք մեզ կուրախացնենք, թե ինքնավար ենք: Ամեն դեպքում հանրային բուհի հիմնադիրը պետությունն է: Ես դժվարանում եմ ասել` ինչն է լավ, ինչը՝ վատ:

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան, ֆիզմաթ գ.թ., դոցենտ, կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյան․ Մենք պետք է օրենքով բացենք մեր բուհերի առաջ հնարավորությունները և ոչ թե անընդհատ սահմանափակումներ դնենք: Պետք է արագ հարմարվել աշխատաշուկային և ճկուն լինել որպես բուհ, այլապես՝ խոչընդոտվելու է բուհ-երի զարգացումը: Նոր օրենքով, ըստ էության, բացարձակ անտեսված է կրթության և գիտության կապը: Այստեղ այն շատ մեխանիկական է: Գիտության մասին նախկին գործող օրենքից այստեղ շատ քիչ բան է վերցված, կարելի է ասել միայն վերնագիրն է միացնում բարձրագույն կրթությունը և գիտությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button