ԿարևորՀասարակություն

Հանրային ռադիոյի «Բիզնես բանաձև»-ը` մրցույթի հաղթող

Հանրային ռադիոյի «Բիզնես բանաձև» հաղորդումը «Լավագույն ռադիոռեպորտաժ» անվանակարգում ճանաչվել է Հայաստանի բանկերի միության հայտարարած «Տարվա լավագույն ֆինանսաբանկային հրապարակում» թեմայով լրագրողական 2020 թվականի մրցույթի հաղթող։

Հեղինակը Աստղիկ Փիլիպոսյանն է։ Հաղորդումը եթեր է հեռարձակվում շաբաթական երկու անգամ` երեքշաբթի եւ հինգշաբթի օրերին` ժամը 13.10- ին։

Տարբեր անվանակարգերում լավագույնն են ճանաչվել նաև «ՍիվիլՆեթի» եւ «Հետիք» լրագրողները։

Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը մրցանակաբաշխության ժամանակ շեշտել է, որ լրագրողական մրցույթի անցկացման նպատակը ֆինանսաբանկային համակարգի զարգացման միտումներն ու խնդիրները վերհանելն է և դրանք հանրությանը մատչելի և մասնագիտորեն մեկնաբանված ներկայացնելը:

Ցուցադրել ավելի
Back to top button