ԿարևորՀասարակություն

Հայաստանում COVID-19-ից տղամարդիկ կանանցից ավելի շատ են մահացել

Առողջապահության նախարարությունը հրապարակել է COVID-19-ից գրանցված մահացության ցուցանիշները` ըստ սեռի և տարիքի:

«2020 թվականի ապրիլից մինչև 2021 թվականի ապրիլի 20-ն արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 3919 դեպք: Ընդ որում` 2020 թվականի ապրիլից մինչև դեկտեմբեր գրանցվել է 3045 մահվան դեպք, իսկ 2021 թվականի հունվարից մինչև ապրիլի 20-ը` 874:

COVID-19-ից մահերի 57% -ը գրանցվել է արական սեռի ներկայացուցիչների մոտ, իսկ 43%-ը` իգական: Մինչև 18 տարեկանների շրջանում արձանագրվել է մահվան մեկ դեպք: 63 տարեկանից բարձր անձնանց շրջանում` 3034 դեպք ( 76%)»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Ցուցադրել ավելի
Back to top button