ԿարևորՀասարակություն

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ մայրաքաղաքի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2021 թվականի ապրիլի
20-ին Երևան քաղաքի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում
կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Նշված խաչմերուկում տեղադրված 3.1՝ «Մուտքն արգելվում է», 3.18.1՝ «Աջ
շրջադարձն արգելվում է», 3.18.2՝ «Ձախ շրջադարձն արգելվում է», 3.27՝
«Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանները և 8.5.4՝ «Գործողության
ժամանակ (11.00−24.00)», 8.23՝ «Աշխատում է տարհանիչը» ցուցանակները,
որոնք ձմռան ամիսներին ժամանակավորապես փակված էին ծածկոցներով, ապրիլի
20-ից կվերաբացվեն և կսկսեն գործել նախկինի պես:

Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում
տրանսպորտային միջոցների երթևեկությունը վերահսկվում է տեսանկարահանող
սարքերի միջոցով

Ցուցադրել ավելի
Back to top button