ԿարևորՀասարակություն

Ապրիլի 24-ին մայրաքաղաքի մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը (տեսանյութ)

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կայանալիք ոգեկոչման արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ ապրիլի 24-ին, ժամը 06.00-ից մինչև հատուկ կարգադրություն, մայրաքաղաքի մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը:

Մասնավորապես, կարգելվի երթևեկությունը Լենինգրադյան փողոցից  դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի ուղղությամբ, Իսակովի և Աթենքի փողոցների խաչմերուկից  դեպի Աթենքի փողոց ուղղությամբ և Հրազդանի կիրճի Երևանի  ՀԷԿ-ի հարակից կամրջից դեպի Իսակովի պողոտա ուղղությամբ:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button