Վերնատուն

«1 հայ 1 ոսկի» կարգախոսը 1918-ին դարձավ հայերի փրկության գրավական․ «Վերնատուն»

«Փրկությունը տարբեր դրսևորումներ ուներ, շատ կարևոր էր, որ հայերը կարողացան տեղում պահպանել իրենց կենսունակությունը և հայ ինքնությունը պահպանելու ձգտումները», – ասում է Նարինե Մարգարյանը։

Զրուցակիցս Ցեղասպանության թանգարան- ինստիտուտ հիմնադրամի գիտական քարտուղար, պատմական գիտությունների թեկնածու Նարինե Մարգարյանն է:

Հաղորդումն անդրադառնում է Ցեղասպանությունից հետո հայության վերապրելու, փրկության և վերականգնման դրսևորումներին, անհատների և մարդասիրական կազմակերպությունների դերակատարմանը, մասնավորապես անդրադառնում ենք Ցեղասպանության թանգարան–ինստիտուտ հիմնադրամի կազմակերպած «Հայերի փրկության գործը Մերձավոր Արևելքում 1915-1923 թթ.» միջազգային գիտաժողովի ուշագրավ հետազոտություններին ու հրապարակումներին։

Ցուցադրել ավելի
Back to top button