ԿարևորՀասարակություն

Մահճակալային ֆոնդը սպառված է, Covid-ի տարածումը՝ մտահոգիչ․ ԱՆ ներկայացուցիչ

ՀՀ–ում կորոնավիրուսային համավարակով պայմանավորված իրավիճակը լարված է, բոլոր հիվանդանոցներում մահճակալային ֆոնդը սպառված է՝ տեղեկացրել է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը և նշել՝ ներկայում օրական արձանագրվում է 800-1000 նոր դեպք, ինչը Հայաստանի նման փոքր երկրի համար մտահոգիչ ցուցանիշ է։ Առողջապահական համակարգը ծանրաբեռնված է՝ շեշտել է ԱՆ ներկայացուցիչը։

«ՀՀ–ում կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված դեռևս լարված իրավիճակ է, օրական արձանագրվում է միջինում 800-1000 նոր դեպք։ Ցավոք, մենք արդեն ունենք մահաբերության ցուցանիշի աճ՝ նախորդ ամիսների 1.8-ի փոխարեն ունենք1.9 ցուցանիշ, ինչը խիստ մտահոգիչ է։

Հիվանդանոցներում տեղավորելու խնդիր, այո, այս պահին ունենք, դա պայմանավորված է, որ անընդհատ աշխատանքներ են տարվում և ազատ տեղ լինելու դեպքում նոր հիվանդների ենք տեղավորում, բոլոր հիվանդանոցներում մահճակալային ֆոնդը սպառված է»,-ասել է Ռոմելա Աբովյանը։

Back to top button