Դասական երաժշտությունը և մենք

Կոմիտաս վարդապետ․ «Դասական երաժշտությունը և մենք»

Հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր, երաժշտագետ, երաժիշտ–բանահավաք, խմբավար, մանկավարժ, երգիչ՝ Կոմիտաս վարդապետ։

«Եթե Կոմիտասը գրեր միայն «Անտունին», այդ էլ բավական կլիներ, որ նա համարվեր աշխարհի մեծագույն երաժիշտներից մեկը»․ Կլոդ Դեբյուսի։

Սկզբում նա հավատում էր, որ եթե աշխարհը ճանաչի մեզ, մեր մշակույթը, դա մեզ կօգնի ու կպաշտպանի։ Բայց ավելի ուշ Կոմիտասը համոզվեց, որ «աշխարհը որքան էլ բարձր գնահատի քո արվեստը, երբ գործը հասնում է քաղաքականությանը, շահին, կարող է աչքերը փակել ամեն ինչի վրա և թողնել, որ ազգդ վերացնեն»։

Նուրբ ու զգայուն մեծ արվեստագետ, որն իր ողջ կյանքն ու հզոր տաղանդը նվիրաբերեց հարազատ ժողովրդին։ Ականատեսը լինելով այն դժոխային տանջանքներին, որոնց ենթարկվեցին ծերերն ու մանուկները, կանայք, ազգի երևելիները, մնաց այն մտքին, որ կգա ժամանակը և մի օր «Ճերմակ թռչունների» մի երամ կթռչի դեպի լեռը «Մասիս» և ․․․կհասնի»։

Back to top button