Խճանկար

Միասնական ուժով և վրեժի արդար գիտակցումով. Սերմարիչայի երազանքը․ «Խճանկար»

Բանաստեղծ, գրող, հրապարակախոս Հասմիկ Սերմարիչան (Հասմիկ Հակոբյանը) Ռուսաստանի հայկական համայնքի ակտիվիստներից է, ակադեմիկոս Սամվել Գրիգորյանի անվան գիտամշակութային կենտրոնի տնօրենը, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Ճանապարհ դեպի Արարատ» նախագծի հեղինակը։

Բանաստեղծուհին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ունեցած աշխատանքի շնորհիվ պարգևատրվել է «Կոմս Լոռիս Մելիքով» մեդալով։

Մեծ եղեռնին նվիրված «Ղողանջ հայության» պատմաէպիկական պոեմը մեծ արձագանք է գտել Ռուսաստանի հայ համայնքներում:

Ցեղասպան Թուրքիան չպետք է անպատիժ մնա, դա կարող է իրականություն դառնալ միայն միասնական ուժով և վրեժի արդար գիտակցումով, իր երազանքի մասին ասում է բանաստեղծուհին։

Ցուցադրել ավելի
Back to top button