ԿարևորՄշակույթ

«Հայոց գիրը. ձեռագիր մատյաններից մինչ տպագրություն». ցուցադրություն Հայաստանի ազգային գրադարանում

Ապրիլի 19-ին, ժամը 14։00-ին Ազգային գրադարանային շաբաթի ծրագրի շրջանակում, Հայաստանի ազգային գրադարանի մեծ ցուցասրահում կբացվի «Հայոց գիրը. ձեռագիր մատյաններից մինչ տպագրություն» խորագրով ալբոմային հրատարակությունների ցուցադրություն։ Արվեստի գրականության և ոչ գրքային հրատարակությունների բաժնի կազմակերպած ցուցադրւթյունը նվիրվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան։

2019 թվականի դեկտեմբերի 11-ին Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 14-րդ նիստում միաձայն որոշվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառել Հայաստանի ներկայացրած «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները» հայտը։Ավելի վաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառել են նաև հայկական դուդուկը, խաչքարը, «Սասունցի Դավիթ» էպոսը, լավաշն ու քոչարին։

Ցուցադրել ավելի
Back to top button