ԿարևորՄշակույթ

«Ակունք» ազգագրական համույթը հանդես կգա «Հայացք» խորագրով համերգով

«Ակունք» ազգագրական համույթը (գեղարվեստական ղեկավար՝ Արթուր Շահնազարյան) «Հայացք» խորագրով համերգով հանդես կգա Առնո Բաբաջանյան համերգասրահում։ Համերգը տեղի կունենա ապրիլի 25-ին, ժամը 19:00: Համերգային ծրագրում Արևմտյան Հայաստանի նահանգների հայկական երաժշտությունն է, երգն ու պարը։

Համերգին ընդառաջ՝ ժամը 18:00, դահլիճի վերաբացված ճեմասրահում ինքնատիպ ցուցահանդեսի միջոցով կներկայացվեն Արևմտյան Հայաստանի տարբեր նահանգների գորգերը, կենցաղային իրերն ու զարդերը։ Հավաքածուն տրամադրել է Էջմիածնի պատմա-ազգագրական թանգարանը:

Համերգի և ցուցահանդեսի մուտքն ազատ է:

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Ակունք» ազգագրական համույթը մի քանի տասնյակ տարիներ հավուր պատշաճի Հայաստանում և աշխարհի տարբեր բեմահարթակներում ներկայացնում է հայ ազգային արվեստը: Համույթը որպես սկզբունք դավանում է հայ ազգային երաժշտական ու ծիսական, մշակութային արժեքավոր սովորույթների ու ավանդույթների պահպանումը և փոխանցումը սերնդեսերունդ։ Այսօր էլ համույթը ակտիվ գործունեություն է ծավալում և հավատարիմ է իր առաքելությանը։

Ցուցադրել ավելի
Back to top button