Ծովահայեր

Հայ նավաստիները՝ խորտակված հայկական գանձերի հետքերով․ «Ծովահայեր»

17-րդ դարում հայտնի ծովահեն, ինչպես և շատ գրողների նախատիպ դարձած Նավապետ Ուիլլիամ Քիդը գրավում է ոսկով, արծաթով ու բազմատեսակ ուղեբեռով բարձած «Քեդեխ մերչանտ/կվեդա մերչանտ» (տարբեր աղբյուրներում տարբեր է հնչում) առևտրային առագաստանավը, որը պատկանոմ էր հայ վաճառականներին:

Մինչ այս՝ Քիդը անարգել գրավում էր առեւտրային նավերը, որովհետեւ ուներ անգլիական գահի պաշտպանությունը եւ գործում էր նրա շահերից ելնելով։ Բայց հայ վաճառականներին թալանելու որոշումը թանկ է նստում նրա վրա, ինչպես ասում են խոշոր պատառը մնում է կոկորդին։ Քիդը դատապարտվում է մահվան:

Արդեն 300 տարի փնտրում են Նավապետ Քիդի՝ հայ վաճառականներից գողացած գանձերը, քանի որ նավի վրա եղել են նաեւ մեծ քանակությամբ ոսկի եւ արծաթ։ Հայ վաճառականների գանձերի հետքերով արկածային ոդիսական են իրագործել նաեւ հայ ծովագնացները՝ անցնելով Բերմուդյան եռանկյունով: Նավապետ Քիդի հետքերով հայ ծովագնացների արկածներն է ներկայացնում նավապետ Կարեն Բալայանը:

Back to top button