ԿարևորՀասարակություն

Իտալական ընկերությունը հերքել է մասնակցությունն Ադրբեջանի նախագծին․Վենետիկում ՀՀ պատվո հյուպատոսություն

Իտալիայի ճարտարապետական 120 grammi ընկերությունը հերքել է մասնակցությունը Ադրբեջանում «Հաղթանակի թանգարանի» կառուցման նախագծին։ Ֆեյսբուքի իր էջում այս մասին տեղեկացրել է Վենետիկում ՀՀ պատվո հյուպատոսությունը։

«Անդրադառնալով Ադրբեջանում «Հաղթանակի թանգարանի» կառուցմանը 120 grammi ճարտարապետական ընկերության https://www.120lab.net/ ներգրավման մասին շրջանառվող լուրերին՝ հաստատում ենք, որ ստացել ենք այդ լուրի պաշտոնական հերքումը վերոհիշյալ ընկերության իսկ կողմից:

Հյուպատոսությանն ուղարկված հաղորդագրությունում 120 grammi ճարտարապետական ընկերությունը վերահաստատում է, որ իրենք ոչ մի կերպ մասնակցություն չեն ունեցել այս նախագծին, որը հարուցել է հայ համայնքի վրդովմունքը և ոչ միայն»,- նշված է գրառման մեջ:

Ցուցադրել ավելի
Back to top button